Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Նախագահը,  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և հյուրերի հետ, շրջեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ պայմաններին ու բժշկական սպասարկման հնարավորություններին։

 

Ողջունելով բացման մեծաթիվ մասնակիցներին,  ՀՀ  առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց.«Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ իր դռներն է բացում  պետական միջոցներով կառուցված բժշկական կատարյալ մի կենտրոն։ Այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի՝ տարածքների համաչափ զարգացման դրույթի արտահայտությունն է։ Խորհրդանշական է, որ կենտրոնը շահագործվում է 1988-ի երկրաշարժի դժվարություններն ու անհարմարությունները երկար ժամանակ կրած Գյումրիում։

 

Սա խիստ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայությունով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

 

Հարկ է նշել, որ կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկարես ուզում եմ առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը։ Անչափ կարևորում եմ վերջինի առկայությունը, որը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի մեր ազգաբնակչությունն այսուհետև անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։

 

Ամփոփելով, վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Գյումրիում իր դռներն է բացում այնպիսի մի կենտրոն, որի հագեցվածության ու պայմանների մասին պարզապես կերազեին մայրաքաղաքի շատ կլինիկաներ։ Ավելին՝ սա մի կենտրոն է, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։

 

Առիթից օգտվելով, ցանկանում  եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կենտրոնի ստեղծման գործում և հատկապես Համաշխահային բանկի մեր գործընկերներին՝ աջակցության և մշտապես ակտիվ համագործակցության համար»:

 

Առողջապահության նախարար Դումանյանը ներկայացրեց նաև նորակառույց կենտրոնի հարևանությամբ վերաբացված «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը», որը նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ երկու ամսում հիմնովին նորացվել և հզորացել է: Այստեղ այսուհետև կգործի նաև 30 մահճակալանոց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց ավստրիացի գործընկերներին՝ հիվանդանոցին ժամանակակից բժշկական սարքավորումներ նվիրելու համար։ Նա հավաստիացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի հրաշալի այս բժշկական կենտրոնում աշխատեն բարձր պատրաստվածությամբ  մասնագետներ և Հանրապետության նախագահի անմիջական աջակցությամբ ստեղծված կատարյալ այս պայմաններն արդյունավետորեն ծառայեցվեն Գյումրիի և Շիրակի մարզի ազգաբնակչության բժշկական սպասարկմանը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ